Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանում կվերականգնվի ձեռք կտրելու շարիաթական պատժամիջոցը

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"Իրանի ոստիկանությունը պատրաստ է կրկին գործողության մեջ դնել պատժի այնպիսի եղանակը, ինչպիսին ձեռքի անդամահատումն է, քանի որ առանց դրա՝ երկրում հանցավորության աստիճանը աճել է: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին երեկ տեղեկացրել է «Ebtekar» թերթը:

Իրանում մուսուլմանական իրավունքի համաձայն, այն մարդուն, որը մեղադրվում է երկրորդ անգամ գողություն կատարելու մեջ, սպառնում է մատների անդամահատում, թեեւ այդպիսի պատժամիջոցը շատ հազվադեպ է իրականացվում, հատկապես հրապարակայնորեն: «Մուսուլմանական իրավունքից բխող պատիժներ՝ հատկապես ձեռքի անդամահատում, չիրականացնելը հանգեցնում է Իրանում անկայունության աճին»,- հայտարարել է Իրանի քրեական ոստիկանության ղեկավար Ասքղար Ջաֆարին:

Նախկինում ՄԱԿ-ը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել էին հանցավորության դեմ պայքարի այդօրինակ միջոցառումները, եւ վերջին մի քանի տարիների ընթացքում շարիաթի օրենքներով նախատեսված այդօրինակ դատավճիռներ գրեթե չեն կայացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել