Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վթարի ենթարկված «Տու-142» ինքնաթիռում միջուկային զենք չի եղել

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"Անցած ուրբաթ օրը Թաթարական նեղուցում վթարի ենթարկված Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հակասուզանավային «Տու-142» ինքնաթիռը ո՛չ միջուկային եւ ո՛չ էլ սովորական զենքով սարքավորված չի եղել, որովհետեւ ինքնաթիռի անձնակազմը իրականացրել է ուսումնական թռիչք: «BBC»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Աղբյուրը հիշեցնում է, որ «Տու-142»-ը սովորաբար հագեցված է ինչպես սովորական, այնպես էլ միջուկային ռազմամթերքով: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն: Անձնակազմի 11 անդամների որոնողական աշխատանքները շարունակվում են:

Երկուշաբթի օրը առավոտյան՝ այն տեղանքում, որտեղ ենթադրաբար վթարի է ենթարկվել ինքնաթիռը, որոնողական աշխատանքներին միացել է նաեւ «Թը-14» նավը՝ Հեռավորարեւելյան տարածաշրջանային որոնողա-փրկարարական ջոկատի ջրասույզների մասնակցությամբ: Մինչ այդ, ինքնաթիռի անձնակազմի որոնումներն իրականացվել են խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի, նաեւ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների եւ ուղղաթիռների ներգրավմամբ:

Աղբյուրի փոխանցմամբ, ինքնաթիռի կործանման երեք նախնական վարկած է քննարկվում՝ տեխնիկայի խափանում, մարդկային գործոն եւ արտաքին միջավայրի ազդեցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել