Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթական համահայկականը

Նոյեմբեր 10,2009 00:00

Այսօր «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կկայանա «Հայադարան» համահայկական նախագծի շրջանակներում հրատարակված «Համահայկական գործարար անվանացանկ եւ գիդ-ուղեցույց» երկհատորյակի շնորհանդեսը՝ ՀՀ պետական ատյանների, ինչպես նաեւ՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում գործող գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության, «Հայադարան» համահայկական նախագիծը ունի նաեւ ինտերնետային տարբերակ. «հիմնական ռազմավարական նպատակն է՝ ստեղծել համահայկական տեղեկատվական դաշտ, որը կմիավորի աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական բոլոր կառույցներն ու կազմակերպությունները, կլրացնի եւ կհամակարգի տեղեկատվական դաշտում առկա բացը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման եւ հզորացման, եւ ինչ-որ առումով կմեղմացնի նաեւ կարոտախտի զգացումը, որն ունի հայրենի եզերքից հեռու յուրաքանչյուր հայ»:

Ուղեցույցի նպատակակետերն են Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում գործող բիզնես-կառույցները, ՀՀ պետական ատյանները, Հայաստանում գործող դեսպանատները, հյուպատոսությունները, միջազգային կառույցները, արտերկրներում ՀՀ մշտական ներկայացուցչությունները եւ սփյուռքահայ համայնքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել