Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2009 00:00

ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 25/3 շենքի 33-րդ բնակարանում հայտնաբերվել է 67-ամյա Ռուստամ Բեգոյանի դին:

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԳԱՎԱՌՈՒՄ

Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, նոյեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 23-ամյա Հովսեփ Հ.-ն եւ 21-ամյա Սպարտակ Զ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի դիմաց, սեւ գույնի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի պատուհանից անհայտ անձի կողմից ինքնաձիգից կրակահերթ է արձակվել 62-ամյա Հակոբ Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որն այդ պահին վարել է նրա որդին՝ Հովսեփ Հ.-ն: Արձակած կրակահերթից Հովսեփ Հ.-ն աջ ազդրին եւ որովայնին, իսկ ուղեւոր Սպարտակ Զ.-ն՝ ձախ ազդրին ստացել են հրազենային վնասվածքներ:

ԶՈՐԱԿՈՉԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ 2009թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները եւ բողոքները քննարկելու եւ դրանց արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

ՊՆ տեղեկատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների եւ բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի եւ շաբաթ օրերը՝ ժամը 12-16-ը: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել