Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիան կանխակալ է

Նոյեմբեր 10,2009 00:00

Նշենք, որ թուրք պատգամավոր Ալաադդին Բյույուքայը, ով նաեւ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել էր, թե ինքը տեղյակ է, որ ԵԱՀԿ ղեկավարությունն ու Մինսկի խմբի անդամ երկրները ոչ մի խանգարող հանգամանք չեն տեսնում, որ Թուրքիան դառնա ՄԽ անդամ: «Այդ որոշման դրական ելքի համար անհրաժեշտ է, որպեսզի հակամարտող կողմերն իրենց համաձայնությունը տան՝ Ադրբեջանը համաձայն է, խնդիրը Հայաստանն է: Մինչեւ վերջերս Հայաստանը համառել է այդ հարցում եւ համաձայնություն չի տվել, սակայն վերջին շրջանում պաշտոնական Երեւանի դիրքորոշումը մի քիչ մեղմացել է: Եթե ԵԱՀԿ-ում այդ հարցի շուրջ քննարկումներ ծավալվեն, ապա Հայաստանը չի առարկի, որպեսզի Թուրքիան դառնա Մինսկի խմբի անդամ»,- հավելել էր Ալաադդին Բյույուքայը: «Թուրքիան, ի դեմս այդ պատգամավորի, եւս մեկ անգամ ապացուցեց իր կարկառուն տգիտությունը. Թուրքիան երբեք չի դառնա Մինսկի խմբի համանախագահ անդամ, լինի Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդ, որովհետեւ Թուրքիան կոնֆլիկտի սկզբից ունեցել է կանխակալ մոտեցում եւ միակողմանիորեն պաշտպանել է Ադրբեջանին»,- հայտարարեց Շարմազանովը: Վերջինս, վկայակոչելով մայնդորֆյան հռչակագիրն ու հելսինկյան նախարարների հայտարարությունը, նկատեց, որ դրանցում հստակ ասվում է, որ կողմերը հիմնախնդիրը պետք է լուծեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով: Մեկնաբանելով նույն թուրք պատգամավորի մեկ այլ հայտարարությունը, թե  Հայաստանը «ոչ պաշտոնապես համաձայնել է լքել օկուպացված տարածքները, մնում է միայն պաշտոնապես հայտարարել այդ մասին», Շարմազանովը նկատեց. «Խորհուրդ կտայի թուրք պատգամավորին քիթը չխոթել այս հարցի մեջ եւ մեկնաբանել իր ղեկավարների հայտարարություններն ու վարքագիծը: Ինչ վերաբերում է հողերի վերադարձին, ապա Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում նման հարց չկա: Մեզ համար այս պահին կարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Խոսելուց առաջ թող մի հատ նկատեն ու իրենց իշխանություններին անհարմար վիճակի մեջ չդնեն»: Ինչո՞ւ են նման հայտարարություններ հնչում թուրքական կողմից, այն էլ՝ պատգամավորի մակարդակով, հարցին հայ խորհրդարանականը նկատեց, որ դա արվում է Ադրբեջանին դուր գալու, հաճոյանալու համար: «Սա ցույց է տալիս նրանց նյարդային վիճակը, որովհետեւ իրենք էլ պարզել են, որ արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա: Նրանք նյարդային են, որովհետեւ սեղանին դրված է մի փաստաթուղթ որտեղ ոչ մի նախապայման չկա, եւ Ղարաբաղի հարցի մասին խոսք չկա»,- հավելեց Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել