Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆԸ ՕՐՈՒՄ՝ 6 ԶՈՀ

Նոյեմբեր 10,2009 00:00

\"\"

\"\"
«Առավոտի» տեղեկություններով՝ ս.թ. նոյեմբերի 1-9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 53 դեպք, որի արդյունքում վիրավորվել է 69, զոհվել՝ 6 մարդ: Երեկ, ժամը 11:30-ի սահմաններում, «Առավոտի» ֆոտոխցիկը արձանագրել է հերթական պատահարը. ՎԱԶ 2106 մակնիշի 61 LO 224 համարանիշի ավտոմեքենան դուրս գալով երթեւեկելի գոտուց՝ Երեւան-Իջեւան ճանապարհի 59 կմ հատվածում շրջվեց ձորը: Արդյունքում վարորդը՝ Էջմիածին քաղաքի բնակիչ 23-ամյա Հայկ Բեգոյանը, ու մեքենայում եղած եւս երկու ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին Սեւանի քաղաքային հիվանդանոց:
Նույն օրը, ժ. 16:30-ի սահմաններում, արդեն Երեւանում՝ Նորք տանող ճանապարհին, բախվել են երկու՝ «Տոյոտա» մակնիշի 16 ԼԼ 054 եւ «Վոլդսվագեն» մակնիշի 11 ՏՍ 120 համարանիշներով «ջիփ» ավտոմեքենաներ, որոնց վարորդները ավելի քան 30 րոպե փողոցի կենտրոնում բանավիճում էին, թե իրենցից ով է մեղավոր տեղի ունեցած վթարի համար: Այդ ողջ ընթացքում փողոցում խցանում էր առաջացել, եւ չկար ճանապարհային ոչ մի ոստիկան՝ երթեւեկությունը կարգավորելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել