Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՋՐԵՐԸ ՄԻ ԱՌՎՈՎ ՉԵՆ ԳՆՈՒՄ»

Նոյեմբեր 07,2009 00:00

Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը Ռուսաստանին մեղադրում է վրացի չորս անչափահասների առեւանգման մեջ եւ պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել: «Newsru»-ի փոխանցմամբ, նախօրեին Հարավային Օսեթիայի տարածքում կալանավորվել էին Վրաստանի անչափահաս քաղաքացիներ, որոնց մոտ եղել էին նռնակներ եւ պայթուցիկ: Անչափահասները բերման էին ենթարկվել Հարավային Օսեթիայի ՆԳՆ, որտեղ էլ, օսեթական կողմի պնդմամբ, պարզվել էր, որ նրանք բոլորը Վրաստանի Գորիի շրջանի Թիրձնիսի գյուղի բնակիչներ են ու տարածաշրջան են ներթափանցել անօրինական ճանապարհով:

Վրաստանի նախարարությունը տեղի ունեցածը գնահատել էր որպես վրդովեցուցիչ եւ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ ակտիվ մասնակցություն ունենալ անչափահասների ազատ արձակման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել