Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԴՈՆ ԲՐԱՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը Աֆղանստանի գործող կառավարությանն անվանել է «կոռուպցիայի խորհրդանիշ» եւ խոստովանել է, որ բրիտանական առաքելությունն այդ երկրում տապալվել է: «The Daily Telegraph» թերթի մատուցմամբ, այդ մասին երկրի վարչապետը հայտարարել է այն բանից հետո, երբ վեց օրերի ընթացքում Աֆղանստանում սպանվել են յոթ բրիտանացի զինվորականներ, որոնցից հինգին գնդակահարել էր աֆղանցի ոստիկանը: Աղբյուրի մատուցմամբ, Աֆղանստանում միջազգային հակաահաբեկչական առաքելությունը սկսելուց ի վեր՝ այդօրինակ խոստովանություն բրիտանական կառավարության ղեկավարի կողմից առաջին անգամ է հնչել:

Բրիտանացի զինվորականները մտահոգված են, որ Աֆղանստանում իրենց զինվորականների սպանությունները կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, առավել եւս, որ երկրում անցկացվող հարցումները վկայում են, որ Աֆղանստանում բրիտանական առաքելությունը հաջողություններ չի արձանագրում: «Տպավորություն կա, որ մենք գտնվում ենք փակուղում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Դուգլաս Հենդերսոնը: Նրա կարծիքով, իշխանությունները հասարակությանը պետք է ավելի հստակ բացատրեն «աֆղանական արշավում» իրենց հետագա ռազմավարությունը:

Իր արած խոստովանությանը զուգահեռ, Գորդոն Բրաունը շարունակում է պնդել, որ Աֆղանստանում բրիտանացի 9 հազար զինծառայողների ներկայությունը նախկինի պես անհրաժեշտ է՝ Մեծ Բրիտանիան ահաբեկիչներից պաշտպանելու համար: Նրա ասելով, միջազգային կոալիցիան պետք է պահպանի իր միասնությունը եւ «կամ՝ միասին հաղթանակ տանի, կամ՝ միասին պարտվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել