Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը հայտնի է ռուսաստանցիներին ամենատարբեր՝ ամանորյա տոնածառից մինչեւ քաղաքացիություն եւ համբույր, նվերներ մատուցելու իր սովորությամբ, Մոժայսկում բնակվող մի անծանոթուհու նվիրել է Ալլա Պուգաչովայի «Միլիոն վարդ» երգը: Ըստ «Newsru»-ի, անծանոթ այդ կինը վերջերս զանգել էր «Դորոժնոյե ռադիո» եւ «ի սրտե» խնդրել էր Վլադիմիր Պուտինին նվիրել Միխայիլ Բոյարսկու «Գորոդսկիե ցվետի» երգը: Եթերում հնչած խնդրանքն ու հեռարձակված երգը լսել էր Պուտինի աշխատակազմի աշխատակիցներից մեկն ու պատմությունը փոխանցել իր «շեֆին»: Շոյված Պուտինը հանձնարարել էր ճշտել տիկնոջ տվյալները, բայց քանի որ նա ռ/կ-ում դրանք չէր թողել, Պուտինը որոշել էր պատասխան ժեստ անել ու անծանոթ կնոջը նույն ռ/կ-ի միջոցով նվեր է մատուցել՝ պատվիրելով հեռարձակել «Միլիոն վարդ» երգը: Պուտինի պատվիրած նվեր-երգը հեռարձակվել է երեկ երեկոյան՝ վարչապետի կից ուղերձով: