Հոնդուրասի փաստացի առաջնորդ Ռոբերտո Միչելետտին (նկարում) հայտարարել է նոր՝ ազգային միասնության եւ հաշտության ու առանց պաշտոնանկ արված նախագահ Մանուել Սելայայի, կառավարություն ձեւավորելու մասին: «Reuters»-ի մատուցմամբ, անցյալ շաբաթ երկու առաջնորդները համաձայնության էին եկել վերջ դնել երկրում չորսամսյա քաղաքական ճգնաժամին եւ մինչեւ հինգշաբթի ձեւավորել, այսպես ասած՝ միասնական կառավարություն: Բայց կառավարությունը գլխավորողի հարցում նրանց կարծիքները չէին համընկել: Սելայան հրաժարվել է կառավարությունում իր անդամներն ունենալ, բայց Միչելետտին որոշել է յոլա գնալ նաեւ առանց նրանց: «Մենք միասնական կառավարության շուրջ քննարկման վերջնական փուլում ենք, չնայած այն բանին, որ պարոն Սելայան իր կողմից կառավարության անդամների ցուցակ չի ներկայացրել»,- հայտարարել է Միչելետտին: