Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԹԵՐ, ՔԹԻԿՆԵՐ…

Նոյեմբեր 07,2009 00:00

Կանգնեք հայելու դիմաց եւ նայեք… ձեր քթին: Գիտնականները գտնում են, որ քիթը կարող է ազդանշան տալ մեր օրգանիզմի առողջական վիճակի մասին: Դոկտոր Քեյթ Բլոկը գտնում է, որ… եթե քթածայրը այտուցված է, դա նշան է սրտամկանի լայնացման:

Եթե քթածայրը շատ պինդ է, դա նշան է արյունատար անոթների պատերի կարծրացման, խոլեստերինի մակարդակի, ճարպային շերտի առկայության՝ սրտի շրջակայքում:

Երկարուկ փոսիկը քթի մեջտեղում սրտի առիթմիայի (ոչ ռիթմիկ աշխատանքի) նշան է:

Կեռաձեւ քիթը նշան է այն բանի, որ դուք այն հիվանդությունների կրողներն եք, ինչ ձեր ծնողները:

Եթե քիթը ծռված է աջ, ապա ձեզ մոտ գերակշռում են մայրական գեները, իսկ դեպի ձախ՝ հայրական գեները:

Մեծ քիթը նշան է ամուր առողջության, փոքրիկը՝ թույլ օրգանիզմի:

Եթե քիթը կարմրավուն է՝ կան պրոբլեմներ կապված սրտանոթային սիստեմի հետ:

Սեւ կետերը քթի վրա ապացույց են այն բանի, որ դուք շատ եք օգտագործում կաթնեղեն եւ ճարպային կերակուրներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել