Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՇՔ ԾԱՂԻԿ ԿԱԼԱՆԽՈԵ

Նոյեմբեր 07,2009 00:00

Մեր «կանաչ» բարեկամների մեջ բնակարաններում հաճախ կարելի է հանդիպել կալանխոե դեգրամոնտիանում բույսին: Նրա հայրենիքն է Մադագասկար կղզին: Ժողովուրդը կալանխոեին կնքել է նաեւ «սենյակային ժենշեն» անունով: Այս բույսի տերեւների հյութը դադարեցնում է արյունահոսությունը, բուժում թարախաբշտերը, այրվածքները, ծնկահոդի շրջանում խոցերը, ոտքերի երակների լայնացումը, արագացնում վերքերի լավացումը: Այն նաեւ կանխում է լնդերի արյունահոսությունը, վերացնում է քորը, թեթեւացնում է հարբուխը:

Հյութն ունի մանրէասպան հատկություն: Նր ա կազմում կան վիտամին C, միկրո եւ մակրոէլեմենտներ, ինչպես նաեւ ակտիվ ֆերմենտներ եւ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու, քացախաթթու, այլումինիում, մանգան, երկաթ, կալցիում, սիլիցիում, պղինձ:

Կալանխոեի հյութը կարելի է ստանալ նաեւ տնային պայմաններում: Բույսի տերեւներն ու ընձյուղները 1-2 օր պահել սառնարանում, ապա մանրացնել, ճզմել ու քամել երկտակ մառլյայի օգնությամբ: Հյութը պատրաստ է օգտագործման ու միայն արտաքին: Ստացված հյութը կարելի է պահել սառնարանում 2-3 օր: Այս արեւադարձային բույսը հեշտությամբ է աճեցվում եւ բազմացվում: Բույսի տերեւների եզրերին աճում են «ճուտիկներ», որոնք խիստ կենսունակ են: Տերեւներից ընկներով խոնավ հողի վրա, «ճուտիկները» արագորեն տալիս են արմատներ եւ աճում որպես նոր բույս: Ձմռանը բույսը պետք է պահել լուսամուտին մոտ, 14-16 աստիճանի պայմաններում: Ջուրը ամռանը տրվում է առատ, իսկ ձմռանը՝ ընդհակառակը, ջրվում է սակավ:

Ծաղկում է դեկտեմբեր-հունվար ամիսներին: Ծաղիկները մանր են եւ վարդամանուշակագույն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել