Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեքսուալության «դասակարգումը»

Նոյեմբեր 07,2009 00:00

Մասնագետները պնդում են, որ սեքսուալությունը

մեծ մասամբ պայմանավորված է խառնվածքով: Այսինքն՝ սեքսուալության մեջ էական դեր են կատարում գենետիկական, նյարդային եւ հորմոնալ գործոնները:

Սեռական ֆունկցիան, ի տարբերություն ֆիզիոլոգիական մյուս ֆունկցիաների, որոշվում է տարիքով, այսինքն, սեքսուալ դրսեւորումներն առաջանում են սեռական հասունացման՝ արբունքի շրջանում: Որոշակի տարիքի բնորոշ են սեքսուալ դրսեւորումների որոշակի առանձնահատկություններ: Արբունքի շրջանում տղաների մոտ ի հայտ են գալիս առաջին սերմնաժայթքումները, աղջիկների մոտ՝ դաշտանը: Մեծ մասամբ այդ շրջանն ավարտվում է սեռական կյանքի սկզբով: Հաջորդ շրջանը (20-26 տարեկան), որը պայմանականորեն կարելի է անվանել անցումային, սովորաբար ավարտվում է ամուսնությամբ: 27-50 տարեկանը համարվում է հասուն սեքսուալության շրջան. այն բնորոշվում է սեռական ակտիվության բավականին հարթ մակարդակով, որը համապատասխանում է անհատական առանձնահատկություններին եւ կյանքի պայմաններին: Հաջորդ շրջանում, որի սահմանները ճշգրիտ որոշել հնարավոր չէ, սովորաբար տեղի է ունենում սեռական ակտիվության աստիճանական նվազում, սեռական ոլորտի հանդեպ հետաքրքրության թուլացում, սեռական կյանքի մարում եւ, համապատասխանաբար՝ սեռական աբստինենցիայի շրջանների ավելացում:

Տղամարդու սեքսուալության առավել բնորոշ դրսեւորումներն են առնանդամի լարումը (էրեկցիա) եւ սերմնաժայթքումը. առնանդամի լարումը ռեֆլեքսային գործողություն է:

Սեռական հարաբերության վերջում կամ նրա իրագործմանը չնպաստող իրադրություններում էրեկցիան անհետանում է: Հարկ է նշել, որ էրեկցիան դեռեւս հին ժամանակներում համարվել է տղամարդու սեքսուալության խորհրդանիշ, իսկ նրա խանգարումները դիտել են որպես սեռական թուլության գլխավոր եւ նույնիսկ միակ ցուցանիշ:

Յուրաքանչյուր տղամարդ սեռական ակտիվության մակարդակը հարմարեցնում է իր սեքսուալ խառնվածքին:

Կանանց մեծ մասն էլ սեռական մերձեցման ժամանակ երբեք հեշտանք չի զգում, ինչն անվանվում է սեռական սառնություն: Սակայն կինը, նույնիսկ հեշտանքի բացակայության դեպքում, կարող է մերձեցումից ստանալ խորը հոգեկան բավարարվածություն: Կնոջ սեքսուալության առանձնահատկության նախապայման է տղամարդու կողմից կնոջ հոգեբանական նախապատրաստումը սեռական հարաբերությանը՝ այնպես, որ կինը կարողանա ստանալ լիակատար սեռական բավարարվածություն: Այդ կապի մեջ չի կարելի թերագնահատել նախնական փաղաքշանքների դերը, հատկապես, եթե կնոջ սեքսուալությունը դեռեւս չի արթնացել:

Մեծ նշանակություն ունեն էրոգեն գոտիները, այսինքն՝ մարմնի այն մասերը, որոնց գրգռումն առաջացնում է սեռական դրդվածություն: Հատկանշական է, որ կնոջ մոտ, ի տարբերություն տղամարդու, արտասեռական էրոգեն գոտիները ձեռք են բերում մեծ նշանակություն, երբեմն նույնիսկ գերազանցում են սեռականին: Կանանց մոտ էրոգեն գոտի կարող է լինել մարմնի ցանկացած մաս, ընդ որում, մարմնի որեւէ մասի գրգռումը կարող է սեռական գրգռում առաջացնել որոշ կանանց մոտ, իսկ ոմանց էլ նույն մասի գրգռումը կարող է տհաճություն պատճառել: Ըստ doctors.am-ի՝ սեքսուալ զուգընկերների համար ընդունելի է այն ամենը, ինչն արվում է երկկողմանի համաձայնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել