Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոկեյ խաղում են իսկական տղամարդիկ

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"
\"\"
\"\"
\"\"
\"\" \"\"
\"\"

Թե որտե՞ղ է ծնվել տափօղակով հոկեյը, պատմական տեղեկությունները հակասական են: Օրինակ, Հոլանդիայում հայտնաբերված 16-րդ դարի՝ ցայսօր լավ պահպանված նկարներում հստակ պատկերված են մարդիկ, որոնք սառույցի վրա ժամանակակից հոկեյին նմանվող ինչ-որ խաղ են խաղում: Հնարավոր է, որ դա հենց հոկեյի նախածնունդն է: Սակայն այսօր հոկեյի հայրենիքը պաշտոնապես համարվում է Կանադան, որտեղից էլ այս մարզաձեւը տարածվել է ամբողջ աշխարհում:

Տափօղակով հոկեյն ի՞նչ «ազգային պատկանելություն» ունի՝ մեր որոշելիքը չէ: Այս պահին կարեւորն այն է, որ այն իսկական տղամարդկային մարզաձեւ է: Հոկեյն իր մեջ ներառում է ամեն բան՝ անասելի ազարտային խաղ է, որտեղ համատեղվում են պայքարը, ուժը, արագությունը, աներեւակայելի բախումները, անգամ՝ առանց կանոնների մարտերի հասնող ծեծկռտուքը, որոնց հանրագումարը, որքան էլ տարօրինակ է, ամփոփում է գեղեցկությունը՝ իր պահանջ-չափորոշիչների մեջ: Ու այս ամենի հանրագումարի հետեւանքն է, որ ասում են. «Հոկեյ խաղում են իսկական տղամարդիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել