Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առավոտն» ու «Միրը» կազմակերպում են ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի 3-րդ մրցաշարը

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների մասնակցությամբ սեղանի թենիսի ավանդական՝ 3-րդ մրցաշարը:

Մասնակցել ցանկացողները լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով հաստատված հայտը մինչեւ նոյեմբերի 16-ը պետք է ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրություն (Արշակունյաց 2, 15-րդ հարկ)՝ Աշոտ Հակոբյանին, կամ «Միր» ՄՀՌԸ (Արշակունյաց 2, 6-րդ հարկ)՝ Գրիգորի Պետրոսյանին:

Ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում:

Մասնակցության պայմաններն ու կարգը:

1. Յուրաքանչյուր լրատվամիջոցից մրցաշարին մասնակցել կարող է առավելագույնը երկուական տղամարդ եւ կին:

2. Հայտավորված անձին, եթե նա երբեւէ թենիս է պարապել կամ հաճախել է մարզաձեւի ցանկացած սեկցիա, մրցաշարին մասնակցելու իրավունք չի տրվում:

2.1. Եթե մրցաշարի ընթացքում նման խախտում հայտնաբերվի, այդ մասին կհրապարակվի մամուլում եւ կհեռարձակվի եթեր՝ նշելով տվյալ լրատվամիջոցի եւ դրա ղեկավարի անունը:

2.2. Հնարավոր վիճահարույց խնդիրներին լուծում տալու նպատակով տեղում կկազմվի համապատասխան հանձնախումբ:

3. Կազմակերպիչների որոշմամբ, այս տարի նախորդ առաջնության տղամարդկանց եւ կանանց հաղթողների ու մրցանակակիրների համար կկազմակերպվի առանձին՝ «Վարպետների մրցաշար»:

4. Մասնակցության իրավունք ստացած լրատվամիջոցները եթե ցանկանում են մարզադահլիճում տեղադրել իրենց գովազդային պաստառները, այդ մասին հայտի հետ միասին պետք է ներկայացնեն առանձին գրություն:

5. Մասնակիցների հաշվառումը եւ վիճակահանությունը կանցկացվի նոյեմբերի 21-ին, առավոտյան ժամը 10.00-10.30-ը: Ուշացողները կզրկվեն մասնակցության թույլտվությունից:

Մրցումների մեկնարկը կտրվի ժ. 11.00-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել «Առավոտ» օրաթերթ կամ զանգել 586429, (093)840807, (091)130807 հեռախոսահամարներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել