Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղթում է խելամիտ զգուշավորությունը

Նոյեմբեր 07,2009 00:00

Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում մեկնարկած աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ օրվանից հետո «խաղաղ» մթնոլորտ է, բայց այդ բառը պատահական չէ, որ առել ենք չակերտների մեջ: Երբ բազմափորձ գայլերն են իրար դեմ-հանդիման դուրս գալիս, ամեն մի անզգույշ շարժում անխուսափելիորեն պատժվում է: Ասվածը, ասես, հենց շախմատի մասին է, առավել եւս, երբ մրցակիցները աշխարհի ներկայիս գործող ուժեղագույն գրոսմայստերներն են:

«Խաղաղ» ավարտված մեկնարկային տուրի հաջորդ օրը միմյանց դեմ էին ելել Կարլսենն ու Մորոզեւիչը, Լեկոն ու Գելֆանդը, Պոնոմարյովն ու Արոնյանը, Սվիդլերն ու Իվանչուկը, Կրամնիկն ու Անանդը: Ասել, թե մրցակիցներից ոչ ոք մյուսներից «պոկվելու» մտադրություն չուներ, անկասկած, սխալ կլինի. պարզապես բոլորն էլ դիմացինի հնարավորությունները լավ գիտեն, այն էլ՝ սեփական մաշկի վրա զգալով: Դրա համար էլ մեկը մյուսին անակնկալի բերելու՝ «տանը» նախապատրաստած որոգայթները մինչեւ վերջ լարելու փորձեր չկատարվեցին: Եվ չնայած երկրորդ տուրում էլ բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, սակայն վստահաբար կարելի է ասել, որ առայժմ հաղթում է խելամիտ զգուշավորությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել