Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՎԻՐՎԱԾ ՉԹՉՅԱՆԻՆ

Նոյեմբեր 07,2009 00:00

Վերջերս Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը եւ Արմավիրի մարզային գրադարանը Արմավիրի թիվ 2 երաժշտական դպրոցում կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի ծննդյան 80-ամյակին: Ցերեկույթը վարում էր Խնկո – Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նոտաերաժշտական բաժնի վարիչ Հ. Հովհաննիսյանը, որը ներկայացրեց Գեղունի Չթչյանի ստեղծագործական ուղին: Անհանգիստ, որոնող, հարուստ ներաշխարհի տեր Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները բարձր են գնահատել Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը եւ այլք:

Միջոցառմանը մանկական երգերով հանդես եկան Արմավիր քաղաքի «Մշակույթ» միացյալ տնօրինության թիվ 2 երաժշտական դպրոցի երգչախումբը եւ անհատ կատարողներ: Բարձր վարպետությամբ հնչեցին երգեր՝ երգիչներ Ալինա Փահլեւանյանի, Ալեքսանդր Ժույկովի, Թերեզա Գեւորգյանի, Նունե Գրիգորյանի կատարմամբ: Երգի եւ երաժշտության մասին իր հետաքրքիր հուշերը ներկայացրեց Գեղունի Չթչյանը: Այն դարձավ իսկական երաժշտական դաս՝ մարզի երաժշտասեր դպրոցականների եւ մշակույթի աշխատողների համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել