Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻ 3 ՀԱՅԻ ՀԱՄԱ՞Ր

Նոյեմբեր 07,2009 00:00

2006թ. Թուրքիան վերանորոգեց եւ որպես թանգարան վերաբացեց Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին: 1191թ. կառուցված Կեսարիայի Սբ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերականգնվել է ու կօծվի նոյեմբերի 8-ին: Մալաթիայի կենտրոնում գտնվող 250-ամյա հայկական եկեղեցու վերականգնման նախաձեռնությունն ու ծախսերը ստանձնել են մզկիթների կառուցման քաղաքային վարչության ներկայացուցիչները: Դիարբեքիրում սկսվել են Սբ. Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքները, տեղեկացնում է turkaget.wordpress. com-ը եւ հավելում, որ դժվար թե թուրքերը փոխված լինեն: Մանավանդ, ըստ նույն աղբյուրի, տարօրինակ է թուրք պահպանողականության կենտրոն Կեսարիայում եկեղեցի բացելը, որտեղ 3 հայ է ապրում՝ Աթիք Էրքույումջուն, Գառնիկ Թեքեն ու Սարգիս Թեքեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել