Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՔՉԱՄԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 07,2009 00:00

Օրերս հայտնի թուրք պատմաբան եւ հրապարակախոս, դոկտոր Թաներ Աքչամը Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններ է կարդացել Ֆիլադելֆիայի La Salle University համալսարանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է ինքը՝ Աքչամը: «Մասնավորապես, ես Ֆիլադելֆիայի ուսանողների համար դասախոսություններ եմ կարդացել Հայոց ցեղասպանության պատմական պատճառների եւ նախադրյալների մասին: Այդ հարցում հատկապես կարեւոր է այն, որ հենց Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնություններին պաշտպանելու համար օտար տերությունների ուժերի ներխուժումը Թուրքիա հանգեցրել է երիտթուրքերի ձեռքով Հայոց ցեղասպանության իրագործման եւ այլ ժողովուրդների ոչնչացման»,- նշել է նա:

Աքչամի ասելով, Ֆիլադելֆիայի դասախոսությունների ընթացքում ինքն ամերիկացի ուսանողների ուշադրությանն է ներկայացրել հայերի բնաջնջման վերաբերյալ փորձագիտական գնահատականը իր մի շարք գրքերում, որոնցից հիշատակման արժանի են «Հայոց ցեղասպանության հերքման երկար պատմությունը», «Բռնությունն ու խոշտանգումները մեր քաղաքական մշակույթում», «Դադարեցրեք խոշտանգումները: Մարդու իրավունքները եւ մարքսիզմը»:

1977 թվականին Թաներ Աքչամը Թուրքիայում շուրջ ինը տարվա ազատազրկման է դատապարտվել կոմունիստական եւ քրդանպաստ գաղափարներ քարոզելու համար, սակայն փախել է Անկարայի խիստ ռեժիմի կենտրոնական բանտից: 1978 թվականից ապրում է Գերմանիայում՝ քաղաքական փախստականի կարգավիճակով: Ներկայում աշխատում է Համբուրգի սոցիալական հետազոտությունների ինստիտուտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել