Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ

Նոյեմբեր 07,2009 00:00

Հայաստանի կրթական համակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրին համապատասխան լայնածավալ բարեփոխումներ կիրականացվեն: ԵՄ կրթական համակարգի՝ Հայաստանի կրթական համակարգում ընդլայնման ծրագրի հաստատման եւ իրականացման աշխատանքային խմբի՝ նոյեմբերի 6-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է քառամսյա ժամկետում մշակել բարեփոխումների ծրագիր: Նպատակն է՝ Հայաստանի միջին մասնագիտական, բուհական, հետբուհական կրթական համակարգը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:

Բարեփոխումները ենթադրում են նաեւ գիտական համագործակցության խթանում, ընդհանուր ռազմավարական գործունեության մշակում, ԵՄ շրջանակային ծրագրերին Հայաստանի գիտական կազմակերպությունների եւ անհատ գիտնականների առավել ակտիվ մասնակցություն, եվրոպական ուղղվածության կրթական հաստատությունների զարգացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել