Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նարնջագույն հեղափոխություն չեղավ

Նոյեմբեր 07,2009 00:00

Կարծում է «ԱրմենՏելի» տնօրենը՝ «Օրանժի» մուտքի վերաբերյալ

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ» ընկերության սակագների եւ առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Համեմատելով իր ղեկավարած ընկերությունը «Օրանժ Արմենիայի» հետ, Ի. Կլիմկոն նշել է. «Ոչ մի նարնջագույն հեղափոխություն էլ չեղավ: Ինչպես ինտերնետի, այնպես էլ բջջային կապի տրամադրման շուկայում «ԱրմենՏելի» առաջարկներն առավել մրցակցային են»: «ԱրմենՏելի» ղեկավարը բաժանորդներին խորհուրդ է տվել ուշադիր ուսումնասիրել «Օրանժի» կողմից առաջարկվող սակագներն ու համոզվել, որ դրանք դեմպինգային չեն: Ինչ վերաբերում է «Օրանժի»՝ 7,2 Մբ/վրկ արագությամբ շարժական ինտերնետի առավելությանը, Ի. Կլիմկոն ասել է, որ «ոչ մի առավելություն կամ եզակի առաջարկ չկա, քանի որ մյուս 2 բջջային օպերատորները նման կապ եւս ունեն»:

Ի. Կլիմկոն առիթը բաց չի թողել իր ղեկավարած ընկերությանը գովաբանելու համար, «ԱրմենՏելին» որակելով՝ որպես շուկայի նորարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել