Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈԼԱՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 07,2009 00:00

Աշխարհի առաջատար երկրների կենտրոնական բանկերը, փորձելով ապահովագրել իրենց պահուստները դոլարի անկումից, ակտիվորեն գնում են եվրո եւ իեն: Չի բացառվում, որ մոտ ապագայում ճապոնական եւ եվրոպական արժույթների նկատմամբ պահանջարկը կշարունակի աճել, իսկ դոլարի մասնաբաժինը ոսկու պահուստներում կկրճատվի: Այս մասին տեղեկացնում է «banker.am» կայքէջը: Վերջինս հղում անելով «Barclays Capital»-ին՝ նշում է, որ երկրորդ եռամսյակին ձեռք բերված դոլարի մասնաբաժինը կազմել է ռեկորդային ցածր՝ 37%, իսկ 1999-ին մասնաբաժինը կազմում էր 63%:

Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսագետները հաշվարկել են, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ եվրոյի մասնաբաժինը համաշխարհային արժութային պահուստներում հասել է 27,5%: 2000-ի վերջին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 18%: Կանխատեսվում է, որ մոտակա տարիներին բոլոր միջազգային պահուստների 30%-ը պահվելու է մեկ եվրոպական արժույթով: Պահանջարկ ունեն նաեւ ճապոնական իենը, բրիտանական ֆունտ ստերլինգը եւ հումք արտահանող երկրների արժույթները:

Ըստ միջազգային փորձագետների, մոտակա տարիներին համաշխարհային արժութային շուկաներում ոչ մի կտրուկ փոփոխություն չի սպասվում: ԱՄՆ-ի տնտեսությունը կմա աշխարհում խոշորագույնը, իսկ շատ արժույթներ չունեն դոլարին հատուկ հատկությունները, օրինակ՝ չինական յուանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել