Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՆՓՈՓՈԽ

Նոյեմբեր 07,2009 00:00

Հայաստանի 2010-ի պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են շուրջ 242 մլրդ դրամ:

Կենսաթոշակի միջին չափը սահմանվել է մոտ 23 հազար դրամ, նվազագույն աշխատավարձի չափը՝ 30 հազար դրամ, սպայական անձնակազմի զինծառայողների, շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բազային կենսաթոշակի ամսական չափը՝ 5 800 դրամ, սոցիալական եւ ապահովագրական կենսաթոշակների հիմնական չափը՝ 8 հազար, իսկ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ամսական չափը՝ 18 հազար դրամ:

Նշենք, որ բյուջեի նախագիծը հաշվարկելիս՝ $1-ը հաշվարկվել է 376 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել