Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԵՆՔԸ ԾԱԽԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՊԱՐՏՔԵՐԸ ՓԱԿԻ

Նոյեմբեր 07,2009 00:00

Երեկ կառավարության նիստում որոշվել է փոփոխություններ կատարել «Աշխատանքային օրենսգրքում»՝ աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները պարզեցնելու համար: Նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում՝ ծանուցման, արձակման նպաստի վճարման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում՝ վերջնահաշվարկի, փորձաշրջանի ընթացքում աշխատանքի վարձատրության կարգավորման նոր մեխանիզմներ, ինչպես նաեւ ներդնել աշխատանքային բանավոր պայմանագրի ինստիտուտը:

Նիստում հավանության է արժանացել նաեւ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության եւ վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցը: Ըստ այդ զեկույցի, պետք է ձեռնարկել մասնավոր հատվածի նկատմամբ պետական հատվածի աշխատավարձի մրցունակությանն ուղղված քայլեր:

2009-ի 4-րդ եռամսյակում պետբյուջեից 194 մլն 398 հազար դրամ տրամադրվել է Պետեկամուտների կոմիտեի համար որպես վարչական շենք «Կանազ» ընկերությանը պատկանող շինությունը ձեռք բերելու համար: Վերջինս էլ ստացված գումարով պետք է փակի պետբյուջեի պարտքը, վճարի աշխատողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման համար հաշվարկված 27,6 մլն դրամն ու որպես վարկ ստացած 70 մլն դրամ պարտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել