Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ԿԱՊԱՆՈՒՄ

Նոյեմբեր 07,2009 00:00

Նոյեմբերի 5-ը՝ Հետախույզի օրը, ամեն տարի նշվում էր Կապանի զորամասերում: Այս տարի առաջին անգամ այն նշվեց մեծ հանդիսությամբ՝ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում, որին մասնակցում էին Կապանի տարածաշրջանի զորամասերի զինծառայողները: Հանդիսությանը ներկա էին նաեւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան գոյամարտի նախկին հետախույզներ: Նրանք ողջունեցին եւ շնորհավորեցին բոլոր հետախույզներին: Հետադարձ հայացք նետելով անցյալին՝ պատմեցին, թե որքան դժվար ու պատասխանատու է հետախույզի աշխատանքը: Հանդիսության ժամանակ զինծառայողների կողմից ցուցադրվեցին հատուկ տոնի համար պատրաստված վարժություններ, հակառակորդի մեքենայի եւ շտաբի գրավում եւ այլն: Տոնի կապակցությամբ հետախույզներից շատերը ստացան պատվոգրեր, շնորհակալագրեր, եղան նաեւ դրամական պարգեւներ, նաեւ խրախուսանքներ՝ կարճաժամկետ արձակուրդների տեսքով: Օրվա առիթով Կապանում տեղակայված N զորամասի հետախուզական վաշտի հրամանատար Հովիկ Նազինյանն էլ պարգեւատրվեց «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել