Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տերտերի թոռը «30 ոսկով» չի դավաճանի

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"Հերքելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը Սամվել Ալեքսանյանից 30 հազար դոլար է ստացել՝ 8-րդ ընտրատարածքում ընտրապայքարին մասնակցությունը դադարեցնելու համար, երեկ «Առավոտի» հետ զրույցում Դավիթ Հակոբյանը համեմատություն անցկացրեց 2007-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Նա վերհիշեց, որ այն ժամանակ «իմ գլխավոր բժշկի վրա ճնշում էին գործադրում, որպեսզի նա էլ իմ վրա ճնշում գործադրի ու 41-րդ ընտրատարածքում թեկնածությունս հանեմ «Պիվի Հակոբի» դեմ»: Ու պարզաբանում է. «Որովհետեւ վերեւից արդեն կթել էին: Էն ժամանակ Արմենչիկն էր (խոսքը ներկայիս տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասին է- Ն. Գ.) դրանով զբաղվում, «գլավնիյ կառալեվսկիյ» ցուցակ կազմողը նա էր, հիմա չգիտեմ՝ ով է»: Իսկ թե ինչի՞ հիման վրա է մարքսիստն ասում, որ պատգամավորական մանդատները վաճառվում են՝ «Որտեղ որ Հանրապետականի տրուբադուրը հայտարարում է հովանավորչության մասին, ուրեմն գլխից փողը վերցրած է: Հովանավորչությունը փող արժե»: Նա նաեւ հավելում է, որ մինչեւ 2000 թվականը կար նման պրակտիկա, երբ «վճարում» էին այս կամ այն հակառակորդին, որպեսզի դադարեցներ պայքարը, իսկ 2000-ից սկսած՝ «վերեւներին մուծվում են, «դաբրոն» ստանում ու քաշվում ղրաղ»: Իսկ վերոնշյալ մեթոդը նա այժմ համարում է ժանգոտած եւ հնաոճ. «Նինչե նե վ մոդե»: 30 հազար դոլարի մասին մամուլի հրապարակումների հեղինակներին նա չի ցանկանում դատական կարգով պատասխանատվության կանչել, անիմաստ է համարում: Միայն իբրեւ «տերտերի թոռ» ասում է. «Նզովյալ լինեք՝ սերնդեսերունդ»: Ինչ վերաբերում է թիվ 8-ում պայքարից դուրս գալուն, բացի ֆինանսական խնդիրներից, նա նաեւ ասում է. «Չէի ցանկանում լինել կուլտուրական «պրիմանկա», ինչպես եղավ «Պիվի Հակոբի» դեպքում՝ ես 18 հազար ձայն ստացա, նա՝ 13: Իմ 8 հազարը դրեցին նրա վրա ու անցկացրին»:

Երեկ «Արցախ» ակումբում նա նաեւ հայտարարել է, որ թիվ 10-ում կամ կվերցնի խորհրդարանը, կամ կթողնի ու կհեռանա թե քաղաքականությունից, թե հայրենիքից: Հարցին՝ արդյոք ինչ-որ պահի կհանի՞ իր թեկնածությունը հօգուտ Հայ ազգային կոնգրեսի իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի, որը նույնպես թիվ 10-ում առաջադրված է որպես պատգամավորի թեկնածու, Դավիթ Հակոբյանն ասել է. «Ոչ մեկի օգտին թեկնածությունս չեմ հանի եւ ոչ մեկին չեմ սատարի», քանի որ խնդիրը իր կարիերիզմը չէ, այլ գաղափարական բեկման անհրաժեշտությունը խորհրդարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել