Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Նոյեմբեր 07,2009 00:00

«ՌԻԱ-Նովոստի» ռուսական լրատվական գործակալության նախաձեռնությամբ դեկտեմբերին Մոսկվայում կկազմակերպվի ԱՊՀ անդամ երկրների լրատվամիջոցների համաժողով: Այս մասին, ըստ «Արմինֆոյի», երեկ հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը: Նա հավելեց, որ այդ համաժողովում կքննարկվեն տպագիր մամուլի տպաքանակի անկմանը, ԶԼՄ-ների հանդեպ հանրային վստահությանը եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր: Ա. Սաղաթելյանը հայտնեց նաեւ, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում գործում է միջգերատեսչական խումբ, որը զբաղվում է երկրի տեղեկատվական անվտանգության խնդիրներով: Մինչեւ այսօր իրականացված աշխատանքներն են՝ հայկական պետական կայքերի պաշտպանական համակարգի ստեղծումը, «հանրային կապերի պատասխանատուների համար հարթակ բացելը», «Youtube» ամերիկյան կայքից 1300 հակահայկական տեսահոլովակ հանելը: «Եթե ես թվարկեմ մեր կատարած բոլոր աշխատանքները, մենք մինչեւ երեկո կմնանք այստեղ»,- նշեց Ա. Սաղաթելյանը: Նա հայտնեց, որ իր ղեկավարած կենտրոնը ամեն ամիս պետությունից ստանում է 3 մլն դրամ եւ ունի 15 աշխատակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել