Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ

Նոյեմբեր 07,2009 00:00

\"\"

«Հայ ազգային կոնգրեսն այսօր միակ քաղաքական ուժն է երկրում, որն ունակ է տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերել փողոցներ, սակայն դա ինքնանպատակ չէ»: Այս մասին ռուսաստանյան «Տրուդ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Միջազգային հանրության կողմից աջակցության ամենակիզակետային պահին մեր ֆալստարտը թույլ կտար ներկայացնել մեզ որպես ծայրահեղական գաղափարի տեր ազգայնականների, որոնք խանգարում են խաղաղարար ծրագրերի իրականացմանը: Քանի որ աշխարհի ժողովրդավարական երկրները տվյալ պահին հակված են փակել աչքերը Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատության զանգվածային խախտումների վրա,
միայն թե չխոչընդոտեն տարածաշրջանում խաղաղ գործընթացին, ապա գործող ռեժիմի համար հեշտ կլիներ մեկուսացնել եւ թուլացնել մեր շարժումը»,- նշել է Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել