Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԶԵՆՔ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՎ ԵՆ ԿԱԼԱՆԵԼ

Նոյեմբեր 06,2009 00:00

\"\"Նոյեմբերի 4-ին Իսրայելի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում կալանել էին առեւտրական մի նավ, որը բեռնված է եղել զենքի եւ զինամթերքի մեծ խմբաքանակով: «Francop» նավը, որը նավարկել է Անտիգուայի դրոշի ներքո, կալանվել է միջազգային ջրերում, ափից 150 կմ հեռավորության վրա: Տեղափոխվող բեռները փաստաթղթերում ներկայացված են եղել որպես «պոլիէթիլենով պարկեր»: Իրանական բեռները նախատեսված են եղել Սիրիայի՝ «Հըզբոլահ» ահաբեկչական շարժման համար եւ նավ են բարձվել եգիպտական նավահանգիստներից մեկում: «Francop»-ը վարձակալված է եղել կիպրական տրանսպորտային մի ընկերության կողմից, բայց նավի անձնակազմն ու հրամանատարը հանդիսանում են Լեհաստանի քաղաքացիներ: «Newsru-Israel»-ի փոխանցմամբ, ՑԱԽԱԼ-ի բարձրաստիճան սպաները հաղորդել են, թե կալանվել է զենքի ամենախոշոր խմբաքանակ, որն իսրայելցի զինվորականները երբեւէ չէին տեսել: Աղբյուրը փոխանցում է, որ զենք-զինամթերքի այդ խմբաքանակը բավարար կլիներ Իսրայելի դեմ մեկ ամիս շարունակ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Կալանված նավը տեղափոխվել է Աշդոդ նավահանգիստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել