Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 6

Նոյեմբեր 06,2009 00:00

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր կլինեք, իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է լիցքաթափվել:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հարմար օր է հանդիպումների, հյուրեր ընդունելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու համար:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Եթե սիրահարված եք, մի թաքցրեք, արտահայտեք ձեր զգացմունքները:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մի ձգտեք ձեզ պահել այնպես, ինչն իրականությանը չի համապատասխանում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Դուրս եկեք զբոսանքի, գնացեք խանութներ եւ ձեզ համար որեւէ հաճելի իր գնեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Ձեր սխալների համար ուրիշին մի մեղադրեք: Իսկ լուրջ քայլեր անելիս՝ խորհրդակցեք մտերիմների հետ:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Հնարավոր է մեկնեք գործուղման, որը ձեզ հնարավորություն կտա նաեւ փոքր-ինչ հանգստանալ:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Չափից շատ համեստությունը ձեզ կխանգարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել