Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԱ՞Կ ԵՍ ԳՆԱՀԱՏԵԼ ԿՅԱՆՔԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 06,2009 00:00

1. Ուշ երեկո է, եւ սիրտդ ինչ-որ քաղցր բան է ուզում, իսկ տանը՝ հակառակի պես անգամ կոնֆետ չկա։ Ի՞նչ կձեռնարկեք.
ա) խորը կշնչեմ եւ կուղեւորվեմ խանութ,
բ) կձգտեմ ձերբազատվել այդ մտքից, կզբաղվեմ ինչ-որ գործով,
գ) որպես սփոփանք՝ սառնարանի մթերքներից համով մի բան կպատրաստեմ։
2. Ավտոշուկան համալրվել է նոր մակնիշի մեքենաներով, իսկ քոնը անսարք վիճակում է, եւ մի քանի օր ստիպված պետք է առանց մեքենայի մնաս։ Ի՞նչ կանես այդ պահին.
ա) դա ժամանակավոր անհարմարություն է, որը ուղղակի պետք է վերապրել,
բ) անելանելի իրավիճակ է՝ չեմ պատկերացնում ինձ առանց մեքենայի,
գ) հոգ չէ. փոխարենը փոքր-ինչ կազատվեմ մեքենայի կայանման եւ այլ հոգսերից եւ հաճույքով ալկոհոլ կօգտագործեմ։
3. Երբ խորհում ես ապագայիդ մասին, ի՞նչ զգացմունքներ ես ունենում.
ա) անհանգստություն՝ ինչպե՞ս կդասավորվի կյանքս այսուհետեւ,
բ) բավարարվածություն՝ ինձ մոտ գրեթե ամեն ինչ պլանավորված է,
գ) ուրախություն՝ վստահ եմ, որ առջեւում լիքը անակնկալներ են ինձ  սպասվում։
4. Բացառիկ, ճոխ տոնախմբություն կազմակերպելու համար ո՞ր առիթն ես առավել հարմար համարում.
ա) ծննդյան օրը,
բ) բավարար է՝ լավ տրամադրություն ունենամ,
գ) գործնական բացառիկ հաջողությունը, նոր նշանակումը։
5. Աշխատանքի վայրում՝ շատ կարեւոր նախագծի հանձնումից հետո, անդորր է. ինչպե՞ս կվայելես ընձեռված ազատ ժամերդ.
ա) ուղղակի կձգտեմ շուտ տուն հասնել,
բ) կդասավորեմ սեղանիս թղթերը, կարգի կբերեմ էլեկտրոնային փոստս, մի խոսքով՝ կարգուկանոն կհաստատեմ,
գ) կզբաղվեմ իմ գործերով՝ ինտերնետ սայթեր կհաճախեմ, կզանգեմ ծանոթներիս։
Հաշվեք ձեր միավորները՝ օգտվելով աղյուսակից.
 1 2 3 4 5
ա 1 2 3 2 1
բ  3 3 2 1 3
գ 2 1 1 3 2

5-8 միավոր. Քեզ համար սովորական է դարձել հաճոյանալ յուրաքանչյուր պահի՝ չմտածելով այն մասին, թե ինչ է սպասվում վաղը։ Այդպիսի մոտեցումը քեզ թույլ է տալիս մշտապես լիցքավորվել ուրախությամբ եւ էներգիայով, իսկ այդ «պահուստները» քեզ շատ են օգնում, երբ հայտնվում ես կյանքի մատուցած բարդ իրավիճակներում։ Լավ է, որ քո օպտիմիզմով հաճույքով կիսվում ես շրջապատիդ հետ։
9-12 միավոր. Դու կարողանում ես ուրախանալ կյանքով։ Սակայն երբեմն քեզ համար դժվար է շեղվել ընթացիկ հիմնախնդիրներից։ Հաճախ թույլ տուր քեզ լիցքաթափվել, մի անտեսիր անգամ փոքր ուրախությունները, եւ կհաղթահարես բոլոր  դժվարությունները։
13-15 միավոր. Դու չափազանց պատասխանատու եւ լուրջ մոտեցում ես ցուցաբերում ամեն գործի նկատմամբ։ Սովորիր գտնել քո առավելությունները նույնիսկ բարդ իրավիճակներում, բաց մի թող ծիծաղելու եւ ոչ մի պահ։ Դա թույլ կտա խուսափել սթրեսներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել