Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹԵՐՎԵԼ Է, ԲԱՅՑ՝ ՔԻՉ

Նոյեմբեր 06,2009 00:00

Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ սեզոնին նախարար Գերասիմ Ալավերդյանը գյուղացիներին վստահեցնում էր, որ ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնա, ընդ որում, ըստ նախարարի, խաղողի ամբողջ բերքը մթերվելու է 130 դրամից ոչ պակաս: Սակայն պարզվում է, որ այս տարի մթերված 127,3 հազար տոննա խաղողի մի մասը գնվել է 70-80 դրամով՝ շաքարայնությունը անհրաժեշտից 18% ցածր լինելու պատճառաբանությամբ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղնախարար Գ. Ալավերդյանը: 130 դրամով խաղող է գնել միայն Երեւանի կոնյակի գործարանը եւ «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը: Ընդհանուր առմամբ, մթերվել է 14,3 մլրդ դոլարի խաղող, գնման միջին գինը կազմել է 116 դրամ: Նախարարի խոսքերով՝ գնված խաղողի դիմաց առայժմ գյուղացիներին չի վճարվել շուրջ 2 մլրդ դրամ: Նրա հավաստմամբ, պայմանավորվածությանը համապատասխան, որոշ գինու գործարաններ տեղում կանխիկ դրամով վճարել են 20%-ը, իսկ մնացած 80%-ը պարտավորվել են վճարել մինչեւ տարեվերջ. «Ես գոհ եմ խաղողի այս տարվա մթերումներից՝ հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել