Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻԹԱՌԻ ՓԱՌԱՏՈՆ

Նոյեմբեր 06,2009 00:00

Նոյեմբերի 9-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կիթառի երաժշտություն կհնչի, քանի որ այդ օրը կկայանա «Հայկական կիթառ» փառատոնը: Ըստ tert. am-ի, 5 ժամանոց այս միջոցառման ընթացքում հանդես կգան Հայաստանի լավագույն կիթառահարները, այդ թվում՝ Արտաշես Դարբինյան, Նարեկ Բարսեղյան, Կարեն Արզումանյան, Հենրի Գրիգորյան, Վարդան Գաբոյան, Վահագն Ամիրխանյան եւ ուրիշներ: Փառատոնը մասնակիցների շարքում կունենա նաեւ պատվավոր հյուրեր՝ Ռուսաստանի 10 լավագույն կիթառահարներից՝ հայազգի Մեյ Լիանը (Յուրի Մայիլյան) եւ կանադացի վիրտուոզ կիթառահար Դեյվ Մարթոունը: Կիթառահարները կնվագեն իրենց սեփական ստեղծագործությունները, իսկ փառատոնի ավարտին սպասվում է ջեմ-սեյշն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել