Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏՐԻՑԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՒՀԱՄԵԴ ՄԱՐԳԱՐԵ

Նոյեմբեր 06,2009 00:00

Ամերիկացի պրոդյուսեր Բարի Օսբորնը եւ Alnoor Holdings քաթարյան ռեկլամային կազմակերպությունը, The Guardian-ի փոխանցմամբ, պատրաստվում են կենսագրական ֆիլմ նկարահանել Մուհամեդ մարգարեի մասին: Օսբորնի համոզմամբ, օսկարակիր ստեղծագործական կազմը, որի ջանքերով ստեղծվել է «Մատանիների տիրակալը» կինոեռապատումը եւ «Մատրիցան», ի զորու է այնպիսի ֆիլմ նկարել, որը նոր լույսի ներքո կներկայացնի Մուհամեդ մարգարեին՝ սկսած ծննդյան օրվանից մինչեւ մահը, կբացահայտի իսլամի բուն իմաստը: Մուհամեդ մարգարեի մասին պատմող ֆիլմի բյուջեն 150 մլն դոլար է, դրա մի մասը ստեղծագործական կազմը ստիպված է ծախսել մասնագիտական խորհրդատվության վրա, որպեսզի ճիշտ ներկայացվեն իսլամի բոլոր նրբերանգները: Ի դեպ, կրոնական կանոնների համաձայն, մարգարեն ֆիլմում այդպես էլ չի երեւա էկրանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել