Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՆԴԻՆՍԿԻՆ «ԻՋԵԼ» Է

Նոյեմբեր 06,2009 00:00

Աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու Krass und Mild աշխատանքը Սոթբիի աճուրդում օրերս վաճառվել է 10 610 500 դոլարով: newsru.com-ի փոխանցմամբ, նկարն արվել էր 1932-ին եւ մինչեւ վերջերս գտնվում էր Արթուր Սակլերի հավաքածուում: Այն մինչ աճուրդը գնահատվել էր 6-8 մլն դոլար: Հիշեցնենք, որ Կանդինսկին գեղանկար է դասավանդել Բաուհաուզ դպրոցում եւ 1933-ին հեռացել Գերմանիայից, մինչ նացիստները կփակեին հեղինակավոր դպրոցը: Անցյալ տարվա դրությամբ, Կանդինսկին համարվում էր ռուսական արմատներով ամենաթանկ նկարիչը, մինչեւ Կազիմիր Մալեւիչը Նյու Յորքում 60 մլն դոլարանոց նոր «ռուսական ռեկորդ» սահմանեց: Կանդինսկու ամենաթանկ աշխատանքը՝ «Ֆուգան», 1990-ականներին աճուրդում վաճառվել է 20 միլիոնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել