Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հյուսիսային հոսք» գազատարը եւս կկառուցվի

Նոյեմբեր 06,2009 00:00

Սկանդինավյան միանգամից երկու պետություններ՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան, երեկ համաձայնել են Բալթիկ ծովի իրենց տնտեսական տարածքում «Հյուսիսային հոսք» գազատար երկու խողովակների շինարարություն սկսել: Նախատեսվում է, որ գազատարը բնական գազը Ռուսաստանից Գերմանիա է հասցնելու Բալթիկ ծովի հատակով, իսկ Շվեդիան եւ Ֆինլանդիան այդ նախագծում հանդես են գալու որպես տարանցիկ երկրներ: Նախատեսվում է, որ այդ ճանապարհով Եվրոպան կստանա տարեկան մինչեւ 55 մլրդ խմ ռուսական գազ: Ռուսական «Գազպրոմի» առաջարկած այդ նախագծին տեւական ժամանակ դեմ են եղել սկանդինավյան եւ բալթյան որոշ երկրներ, որոնք մտահոգություն են հայտնել նախագծի էկոլոգիական անվտանգության առնչությամբ: Դեռ հոկտեմբերի վերջին նախագծով շահագրգիռ հինգ երկրներից միայն մեկը՝ Դանիան էր համաձայնել գազատարի կառուցմանը:
Նախագծի օպերատոր «Nord Steam» կոնսորցիումին, որին, բացի «Գազպրոմից», մաս են կազմում նաեւ գերմանական «BASF» եւ «E.ON» ընկերությունները, նախագիծը գործի դնելու համար մնում է ստանալ միայն Ռուսաստանի եւ Գերմանիայի հավանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել