Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Նոյեմբեր 06,2009 00:00

Երեկ մեկնարկեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանրապետական իններորդ գիտական նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ արվեստագիտության ասպարեզում իրենց բեղուն գործունեության համար Արվեստի ինստիտուտի վաստակաշատ գիտնականներ Մուրադ Հասրաթյանը եւ Գեւորգ Գյոլդակյանը պարգեւատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը տեղեկացրեց, որ նստաշրջանի ընթացքում արվեստագիտության տարբեր ճյուղերի մասին ընթերցված շուրջ 40 զեկուցումները կհրատարակվեն ժողովածուի տեսքով: ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր ողջույնի ելույթում ասաց, որ Արվեստի ինստիտուտը բավականին հաջողություններ է գրանցում: Նա կարեւորեց այն փաստը, որ ինստիտուտում երիտասարդները մեծ ուշադրության են արժանանում: Արվեստի ինստիտուտը գիտական միակ հաստատությունն է, որտեղ ուսումնասիրվում են հայ արվեստի գրեթե բոլոր ճյուղերը (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ եւ կիրառական արվեստներ, երաժշտություն, թատրոն, կինո եւ հեռուստատեսություն): Ստեղծման պահին ինստիտուտում գործել են ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտության բաժինները, որոնց հետագայում միացել են  ժողովրդական երաժշտության, կինոյի եւ հեռուստատեսության, կիրառական արվեստի բաժինները: Ինստիտուտում գործում են Արվեստաբանական գրադարանը, Ռուբեն Զարյանի անվան շեքսպիրագիտական կաբինետ-գրադարանը, Ժողովրդական երաժշտության բաժնի գրադարանը, Արամ Քոչարյանի անվան ձայնադարանը, Արվեստի ինստիտուտի արխիվը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել