Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՀ՝ ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 06,2009 00:00

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել ենք, որ Ղարաբաղում իշխանությունների եւ բրիտանական «The Halo Trust» կազմակերպության համատեղ ջանքերով շարունակվում են ականազերծման աշխատանքները, սակայն այս տարի ականների պայթյունից զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու քաղաքացի: «Առկա» գործակալության տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 5-ին Ղարաբաղի Մարտունի քաղաքի մատույցներում հակատանկային ականի վրա պայթել է «Մոսկվիչ-2140» ավտոմեքենա, ինչի հետեւանքով մեքենայի վարորդ, Մարտունու բնակիչ Վլադիմիր Մուսայելյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորը՝ Մարտունու շրջանի Աշան գյուղի բնակիչ Վիլեն Գրիգորյանը վնասվածքներով տեղափոխվել Մարտունու շրջանային հիվանդանոց: Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել «The Halo Trust» կազմակերպության ներկայացուցիչները եւ հայտնաբերվել է «ՏՄ-57» տեսակի ինը հակատանկային ական: Ականազերծողները խոստացել են առաջիկա օրերին քարտեզ մշակել եւ այդ տեղանքը ամբողջությամբ ականազերծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել