Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի «մահափորձի նախապատրաստման» գործը

Նոյեմբեր 06,2009 00:00

Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, երեկ ժ.16-ին «շարունակվեց» Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

\"\"\"\"
Հայտնի գիտնական Արգամ Այվազյանի եւ Զորավար Անդրանիկ թանգարանի գիտական խորհրդի կողմից գրախոսված «Թուրք
թուրանական ծավալապաշտությունը եւ 70 նահատակ
ազգերը» ուսումնասիրությունը վաճառվել է նաեւ պաշտպանության նախարարությունում:

Ինչպես «Առավոտում» (30.10.09թ.) տեղեկացրել ենք, Ավետիս Կալայջյանը (քրեական գործի տվյալներով նա հայտնի է որպես Բաշշար Շքրի Կալայջյան) եղել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ, «Հայոց հաղթական ուղի» հայրենասիրական կազմակերպության նախագահ, Փարիզի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, ՀՅԴ, ապա՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:
2002թ. Հայաստանի քաղաքացիություն ստացած Ա.Կալայջյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35/305՝ «Քաղաքական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածով: Խոսքը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դեմ «նախապատրաստվելիք մահափորձի» մասին է:
Երեկ դատական նիստը դարձյալ տեղի ունեցավ փակ դռների ետեւում եւ, մեր տեղեկություններով, Կալայջյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանը հանդես է եկել դռնբաց նիստ հրավիրելու միջնորդությամբ:
Ա. Կալայջյանի մեղադրական եզրակացությունը կազմվել է այս տարվա մայիսի 14-ին, ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Ա. Աղաջանյանի կողմից: Գործը հունիսին ուղարկվել է դատարան, սկսվել են դռնփակ նիստերը: Ուշադրության արժանի է այն, որ այդ նույն ժամանակահատվածում, երբ ընթացել են դռնփակ նիստերը, անցկացվել են Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի դատական նիստերը, որտեղ նա մեղադրվել է «սուտ մատնության» համար, այսինքն՝ այն տեղեկության համար, թե ՀՀ նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվում:
Ա. Կալայջյանի մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել:
Այս գործով կա 3 վկա, որոնցից մեկը ազատամարտիկ է (տվյալները դեռեւս չենք հրապարակում), մեկը՝ արցախցի, մեկն էլ՝ վարորդ: Ա. Կալայջյանը կալանավորված է ապրիլի 6-ից:
Ըստ նախնական տեղեկատվության, Ա. Կալայջյանը այս տարվա մարտի 22-ին գնացել է իր ծանոթի որդու բնակարան: Նրանց միացել է վերջինիս ազատամարտիկ ընկերը: Նրանք դժգոհել են այսօրվա իշխանություններից, ազատամարտիկների սոցիալական դրությունից: Ըստ մեղադրական եզրակացության, Ավետիսն առաջարկել է ազատամարտիկին 2-3 «Կալաշնիկով» ձեռք բերել՝ 500 դոլարով եւ «խփել» ՀՀ նախագահին, նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաներին: Դա նախատեսված էր ապրիլի 12-ին, Սուրբ Զատիկի օրը՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում: Ըստ Ավետիսի, որը «խեղկատակություն» է համարում այս ամենը եւ չի ընդունում իրեն մեղսագրվածը, ընդհակառակը, ցուցմունք է տվել, որ ազատամարտիկն է ասել, որ խփելու է վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ ինքն էլ ասել է՝ «Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանին: Նա բարի, հավատացյալ մարդ է, ավելի լավ է «խփել» Սերժ Սարգսյանին»: Ընդ որում, ասել է՝ որպես կատակ:
Ա. Կալայջյանն այս հանդիպումից հետո ոչ իր ծանոթի տղային, ոչ էլ նրա ազատամարտիկ ընկերոջը չի տեսել:
Վերջիններս բեռ են ուղարկում Ստեփանակերտ եւ այդ ժամանակ իրենց ծանոթ վարորդին ասում են, որ չգնա Մայր աթոռ, որովհետեւ մահափորձ է նախապատրաստվում: Այստեղից էլ «բացվում է» գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել