Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ

Նոյեմբեր 06,2009 00:00

2010թ.-ին չեն շարունակվելու ավանդների փոխհատուցման վճարումները: Երեկ նման հայտարարություն արեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պողոսյանն ու պարզաբանեց. «Ես հասկանում են, թե ավանդների փոխհատուցման վճարումներն ինչ նշանակություն ունեն դրա իրավունքն ունեցող անձի համար, բայց ավանդի գումար չնախատեսելը չի նշանակում՝ անուշադրության ենք մատնում ավանդատուների շահերը, պարզապես կարծում ենք, շատ ավելի վիրավորական կլինի ու անպատվաբեր, եթե մենք ցույց տալու համար, որ անուշադրության չենք մատնել, նախատեսենք գումարներ, բայց ի վիճակի չլինենք վճարել այդ գումարները»:
Ըստ «aysor.am»-ի, նախարարը նշել է նաեւ, որ իրատեսական են վարվել՝ դադարեցնելով ավանդների վճարումներն անորոշ ժամանակով. «Պետք է ունենանք գումարների տնտեսում, երբ դրանք կլինեն, այդ գումարները կուղղենք նաեւ ավանդների վերադարձին»:
Իսկ հարցին, թե ավանդատուներն ունե՞ն երաշխիք, որ մինչեւ իրենց կյանքի վերջը կստանան այդ գումարները, հաշվի առնելով, որ ավանդատուների մեծ մասն արդեն 70-ն անց է, Գ. Պետրոսյանը պատասխանել է. «Մարդը ժամանակին իրենից կտրել է, որ ապագայում այդ գումարը կարողանա ծախսել, բայց այսօր հնարավորություն չկա դա վերադարձնել: Եթե ես փորձեմ ասել, որ 2011-ին կամ 2012-ին հնարավոր է վճարվեն՝ կնստեմ ու կստեմ: Չեմ ցանկանում ինքնախաբեությամբ զբաղվել եւ խաբել ավանդատուներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել