Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՎ ԲՈՒՐՈՒՄ Է

Նոյեմբեր 06,2009 00:00

Երեւանի բնակչությունն այսօր համառորեն որոշ ստորգետնյա անցումներից չի օգտվում, քանի որ դրանք իրենց նպատակին ծառայելու փոխարեն հասարակական զուգարանի են վերածվել եւ տարիներով չեն մաքրվում: Երեւանի հենց կենտրոնում, Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում գտնվող անցումը նույնպես այդ բախտին է արժանացել: ՀՀ կառավարության 3-րդ շենքի մոտ գտնվող այս անցումից անցորդները չեն օգտվում եւ, չնայած ճանապարհային ոստիկանության գոռում-գոչյուններին, ամեն օր փողոցը խախտումով են հատում: Բացի գարշահոտությունից, այս անցումը նաեւ նորմալ չի լուսավորվում: Արդյունքում՝ անգամ օրը ցերեկով ստորգետնյա այս հատվածով անցնողներից մեծ խիզախություն է պահանջվում: Լավ կլիներ, եթե հետիոտնին տուգանողներին զուգահեռ՝ ստորգետնյա անցումների բարեկարգմամբ զբաղվող էլ լիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել