Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԳԾԱՏԵՐԵՐԻ

Նոյեմբեր 06,2009 00:00

Երեկ վաղ առավոտից ավտոբուսային եւ միկրոավտոբուսային մի շարք երթուղիների, մասնավորապես՝ թիվ 15, 2, 123, 65 եւ այլն, վարորդներ հրաժարվել են գիծը սպասարկել եւ գործադուլ են հայտարարել: Սովորաբար վարորդները գործադուլ են անում՝ գծատերերի սահմանած բարձր վարձավճարների դեմ, սակայն երեկվա գործադուլը, ինչպես «Առավոտին» տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, ոչ թե ընդդեմ, այլ հանուն գծատերերի էր: Վերջերս աշխատանքի պետական տեսչությունը երթուղիներ սպասարկող կազմակերպություններում ստուգումներ է իրականացրել՝ վարորդների աշխատաժամերի հետ կապված եւ քանի որ որոշ խախտումներ են հայտնաբերել՝ գծատերերի նկատմամբ տեսչությունն արձանագրություններ է կազմել: Հենց դա էլ ստիպել է, որ գծատերերը վարորդներին դրդեն գործադուլի եւ դադարեցնեն ուղեւորներին սպասարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել