Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն պաշտպանում է գործընթացը

Նոյեմբեր 06,2009 00:00

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռոբերտ Սիմոնսին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով» 2009 թվականին նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կարեւորելով եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ Հայաստանի համագործակցության խորացումը՝ նա տեղեկացրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» համաձայն՝ բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում: Կարեւորվել է Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման, սահմանային անվտանգության ապահովման, այս ուղղությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել խորացումը: Ռոբերտ Սիմոնսը գոհունակություն է հայտնել գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից եւ արձանագրված առաջընթացը գնահատել դրական:
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպեսեւ՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել