«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (ձախից) ակտիվ մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրգործի շրջանակներում գործի վարույթն իրականացնող ՀՔԾ-ն պահանջել է ս.թ. սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Արարատի մարզի Ոստան գյուղ տանող ճանապարհին՝ գերեզմանատան մոտ, տեղի ունեցած միջադեպին վերաբերող գործի նյութերը: Հիշեցնենք, որ դրան անմիջական մասնակցություն էին ունեցել պատգամավորի երկու որդիները՝ 21 եւ 19-ամյա Վարդանն ու Վիլիկ Կարապետյանները: Նրանք հիշյալ վայրում վիճաբանել էին երեք եղբայրների հետ, որի ընթացքում ծեծկռտուք էր եղել, կողմերն իրար մարմնական վնասվածքներ էին հասցրել, նաեւ որսորդական հրացանից կրակոցներ էին հնչել: Հարուցվել էր քրգործ, որը «սառեցվել» է, թերեւս, պատգամավոր Կարապետյանի ընկեր, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, գնդապետ Մարգար Մելքոնյանի (աջից) «թեթեւ ձեռքով»:
Կարդացեք նաեւ՝