ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ՄԱԿ-ի զեկույցում 2008-2009թթ. ձմռանը Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձություններին տրված գնահատականը որակել է որպես՝ կանխակալ: Զեկույցում, որի հեղինակը հարավ-աֆրիկյան նախկին դատավոր Ռիչարդ Գոլդսթոունն է (նկարում), ե՛ւ Իսրայելը, ե՛ւ պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը մեղադրվում են հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ: Ինքը՝ Գոլդսթոունը, համարում է, որ իր զեկույցը պարզապես ճիշտ չի մեկնաբանվել: Նախատեսվում էր, որ այս զեկույցը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը լսելու եւ քննարկելու էր երեկ: