Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգում արջի հարձակման զոհ է դարձել երկու իսլամիստ խռովարար: «BBC»-ի մատուցմամբ, կատաղած արջն իր «զոհերի» վրա հարձակվել է այն բանից հետո, երբ նրանց հայտնաբերել է իր որջում: Տեղի ոստիկանները հայտարարել են, թե եւս երկու ծայրահեղականների հաջողվել է փախչել «դատաստանից», բայց նրանցից մեկը արջի հետ «մենամարտում» լուրջ վնասվածքներ է ստացել: Ոստիկանների ասելով, բոլոր չորս իսլամիստները արջի որջում հայտնվել են այնտեղ թաքստոց գտնելու նպատակով, երբ «տանտերը տանը չի եղել»: Չորսի մոտ էլ ավտոմատ հրազեն է եղել, բայց նրանք չեն էլ հասցրել դրանք գործի դնել, որովհետեւ արջի հարձակումն անակնկալ է եղել:
Միջադեպի մասին իրավապահ մարմինների աշխատակիցներն իմացել են մոտակա գյուղի բնակիչներից, որոնց օգնության ակնկալիքով դիմել էին փախուստի դիմած գրոհայինները: