Հարավ-արեւելյան Ասիայում գրանցված «Միրինե» փոթորիկի հետեւանքով տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում Վիետնամում առնվազն 85 մարդ է զոհվել: «BBC»-ի մատուցմամբ, ավերվել է ավելի քան 2500 տուն, որտեղից մարդկանց դուրս բերելու համար Վիետնամի իշխանություններն օգտագործել են նաեւ բանակի ուժերը: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, մանավանդ որ՝ նոր զոհերի մասին տեղեկություններ իշխանությունները շարունակում են ստանալ:
Ջրհեղեղի պատճառով խոշոր քաղաքներից կտրված ու ջրի տակ անցած գյուղերին իշխանությունները մարդասիրական օգնություն են հասցնում ուղղաթիռների միջոցով: Աղբյուրը տեղեկացնում է, որ երկուշաբթի գիշերը, երբ փոթորիկը հասել էր Վիետնամի ափերին, առափնյա շրջաններից տարհանվել էր ավելի քան 50 հազար բնակիչ: