Եթե դուք դեռ վստահ չեք, թե ինչն է ձեզ ավելի հարազատ՝ մշտական խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, լրացրեք այս թեստը: 1,5,6,9,10 հարցերին «այո» եւ 2,3,4,7,8 հարցերին «ոչ» պատասխանները գնահատվում են մեկական միավոր:
1. Գիտե՞ք որտեղ են փղերն ապրում:
2. Սիրո՞ւմ եք, երբ ձեր սենյակի դուռը բաց է:
3. Նույնիսկ լավ եղանակին գերադասում եք տա՞նը մնալ:
4. Զայրանո՞ւմ եք, երբ անպատեհ ժամի եք ճաշում:
5. Ձեզ դո՞ւր է գալիս անծանոթ փողոցներով թափառելը:
6. Երազո՞ւմ եք օդապարիկով թռչելու մասին:
7. Չե՞ք վախենում անծանոթ վայրում մոլորվելուց:
8. Վա՞տ եք քնում նոր տեղում:
9. Կարո՞ղ եք ճշգրիտ ասել, թե ինչ կվերցնեք ձեզ հետ, եթե ստիպված լինեք ապրել անմարդաբնակ կղզում:
10. Գիտե՞ք որտեղ է Զատկի կղզին:
Եթե հավաքել եք 8-ից ավելի միավոր, ապա դուք բնածին ճանապարհորդ եք, ապրելավայրի փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ, առանց դրանց՝ կձանձրանաք:
4-8 միավոր- Սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում: Այդուհանդերձ, արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը:
4-ից պակաս- Ա՜յ թե նստակյացն եք: Ձեր մեջ ուժ գտեք գոնե բնակարանի կահույքը ժամանակ առ ժամանակ վերադասավորելու: