Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 14-ին եւ 17-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Եվրոպայի 2011 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ուժերն է չափելու Էստոնիայի եւ Իռլանդիայի իր հասակակիցների հետ:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ թե Էստոնիայի հավաքականի ավագ մարզիչ Ֆրանկ Բեռնհարդտը եւ թե Իռլանդիայի թիմի մարզիչ Դոն Գիվենսն արդեն հրապարակել են ուսումնամարզական հավաքների հրավիրված ֆուտբոլիստների անունները:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է նաեւ, որ Հայաստան-Էստոնիա հանդիպումը սպասարկելու է Ռուսաստանի մրցավարական անձնակազմը՝ Իգոր Եգորովի գլխավորությամբ: Նրան օգնելու են Վլադիսլավ Խոդեեւը եւ Իլյա Բարիշնիկովը: Չորրորդ պաշտոնյա է նշանակված Ալեքսեյ Կովալյովը: Իսկ Հայաստան-Իռլանդիա խաղի սպասարկումը ՈՒԵՖԱ-ն վստահել է չեխերին: Գլխավոր մրցավարը Ռադեկ Պրիհոդան է, եզրայինները՝ Էմիլ Ուբիաշը եւ Մարտին Վեչերան, չորրորդ պաշտոնյան՝ Ռադեկ Կոցիանը: