Բասկետբոլի Երեւանի «Հատիս» կանանց թիմն այս տարի անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի գավաթի 2009/2010 թթ. խաղարկության ընտրական մրցաշարին, որը մեկնարկելու է նոյեմբերի 12-ին եւ ավարտվելու է դեկտեմբերի 17-ին:
«Հատիսը» վիճակահանության արդյունքներով ընդգրկվել է ընտրական «F» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հունաստանի «Աթինաիկոսը», Ռուսաստանի «Չեվակատան» եւ Թուրքիայի «Բեշիկթաշը»:
«Հատիս» ակումբի ինտերնետային կայքը հրապարակել է մեր թիմի եւ մրցակիցների մասնակցությամբ խաղերի օրերը եւ մրցավայրերը:
Նոյեմբերի 12 «Աթինաիկոս»-«Հատիս»
«Չեվակատա»-«Բեշիկթաշ»
Նոյեմբերի 19 «Հատիս»-«Չեվակատա»
«Բեշիկթաշ»-«Աթինաիկոս»
Նոյեմբերի 26 «Բեշիկթաշ»-«Հատիս»
«Աթինաիկոս»-«Չեվակատա»
Դեկտեմբերի 3 «Հատիս»-«Աթինաիկոս»
«Բեշիկթաշ»-«Չեվակատա»
Դեկտեմբերի 10 «Չեվակատա»-«Հատիս»
«Աթինաիկոս»-«Բեշիկթաշ»
Դեկտեմբերի 17 «Հատիս»-«Բեշիկթաշ»
«Չեվակատա»-«Աթինաիկոս»:
Եվրոպայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ՝ 1/16 եզրափակիչ անցնելու համար, մեր թիմի մարզչի խոսքերով, «Հատիսից» պահանջվելու է ընտրական փուլում առնվազն երկու հաղթանակ տանել: